Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրի շրջանակում «Նոան» մրցակցի հարկի տակ՝ Գյումրիում, հաղթեց «Շիրակին» 4-3 հաշվով։ Հյուրերը հաղթական գոլը խփեցին 98-րդ րոպեին․ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆերեյրան։
«Շիրակի» կազմում դուբլ գրանցեց Ղումաշյանը, ևս մեկ գոլով աչքի ընկավ Մանուկյանը։ Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Հելդեր Ֆերեյրան, աչքի ընկան նաև Յակոլիշն ու Մանվելյանը։
Գոլերը՝
Շիրակ
Ղումաշյան 44՛
Մանուկյան 60՛
Ղումաշյան 75՛
Նոա
Ֆերեյրա 29՛
Յակոլիշ 49՛
Մանվելյան 57՛
Ֆերեյրա (11մ) 98՛
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․



























































