«Վերդերի» գերմանացի պաշտպան Քարիմ Կուլիբալին հայտնել է, որ իր մեքենայից գողացել են բոլոր չորս անվադողերը։
19-ամյա ֆուտբոլիստը գողությունը հայտնաբերել է հենց այն պահին, երբ պատրաստվում էր իր անձնական մեքենայով գնալ մարզման։
«Բրեմեն։ Ես ուղղակի ուզում էի գնալ մարզման», — գրել է Կուլիբալին սոցիալական ցանցերում։
Ըստ տեղեկությունների՝ նրան մարզման է տարել իր թիմակից Սալիմ Մուսան։
Կուլիբալին «Վերդեր Բրեմենում» հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։




























































