Ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ստուգողական հանդիպում են անցկացրել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի «Ուլևի» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է մարտական ոչ-ոքի՝ 1:1։
Խաղի մեկնարկն անցել է փարիզեցիների առավելությամբ. արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացել է հարձակվող Իբրահիմ Մբայեն։ «Կարմիր սատանաները» կարողացել են պատասխանել 32-րդ րոպեին՝ հարձակվող Բրիան Մբեմոյի խփած գոլի շնորհիվ։
Նշենք, որ օգոստոսի 5-ին կայացած նախորդ ընկերական խաղում ՊՍԺ-ն անակնկալ պարտություն էր կրել իսպանական «Մալյորկայից»՝ 0:3 հաշվով։
Տեսանյութը՝ԱՅՍՏԵՂ


























































