Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խավիեր Էռնանդեսը (Չիչարիտո) պատմել է, թե ինչով է «Ալ-Հիլալի» հարձակվող Կարիմ Բենզեման տարբերվում դասական կենտրոնական հարձակվողներից։
«Ես կցանկանայի նրա հետ ավելի երկար խաղալ։ Նա ապացուցեց, որ ունակ է լինելու «Ռեալի» կենտրոնական հարձակվողը, բազմաթիվ գոլեր խփեց և նվաճեց «Ոսկե գնդակը»։
Այնուամենայնիվ, չեմ կարող նրան սովորական ինը համար անվանել։ Սա անհարգալից վերաբերմունք չէ, ընդհակառակը։ Ինձ համար նա միշտ ավելի շատ տասը համար էր՝ Զիդանի էությամբ և հարձակվողի մտածելակերպով։ Ես Կարիմին կանվանեի «իննուկես համար»։ Նրա խաղը դիտելն աներևակայելի հաճելի էր։
Ռոնալդուն ու Բեյլը նման էին նրանով, որ գործում էին շատ արդյունավետ, կտրուկ ու կայծակնային. նրանք ընդամենը երկու վայրկյանում կարող էին ոչնչացնել մրցակցին։
Իսկ Կարիմի դեպքում ամեն ինչ այլ էր։ Անգամ մարզումների ժամանակ հաճելի էր հետևել, թե ինչպես է նա փոխանցումներ կատարում, տեղաշարժվում և զգում խաղի ռիթմը։ Այդ իմաստով ես նրան համեմատում եմ Զիդանի հետ»,- ասել է Չիչարիտոն Ռիո Ֆերդինանդի փոդքասթում։
Հիշեցնենք, որ մեքսիկացի հարձակվողը «սերուցքայինների» կազմում հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում՝ վարձակալական հիմունքներով։
























































