Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ իր հայրենակից Ջուդ Բելինգեմն ապագայում կարժանանա ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակին։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը նման հայտարարություն է արել իր Rio Ferdinand Presents փոդքասթի եթերում։
«Կարծում եմ՝ մի օր Բելինգեմը կնվաճի «Ոսկե գնդակը»,- նշել է Ֆերդինանդը։
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմը պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» գույները։ Հունիսի վերջին անգլիացի կիսապաշտպանը նշել է իր 23-ամյակը։ ԱԱ-2026-ում «սերուցքայինների» աստղային ֆուտբոլիստն Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 8 հանդիպումներում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































