Մադրիդի «Ռեալի» նորեկ Յան Դիոմանդեն նշել է, թե ում է համարում իսպանական ակումբի պատմության մեջ իր ամենասիրելի ֆուտբոլիստը։
««Ռեալի» բոլոր ժամանակների իմ սիրելի խաղացո՞ղը. Կրիշտիանու Ռոնալդուն»,- Դիոմանդեի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց «Լայպցիգից» 19-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստի տեղափոխության մասին։ Խաղացողի պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը։
Ինչպես նշվում է մամուլում, այս տրանսֆերը, բոնուսները ներառյալ, «սերուցքայինների» համար կարժենա ռեկորդային՝ 140 միլիոն եվրո։
Նշենք, որ Ռոնալդուն «Ռեալի» կազմում հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Ներկայումս պորտուգալացին պաշտպանում է սաուդյան «Ալ-Նասրի» գույները։
























































