UFC-ի կիսամիջին քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Կովինգտոնն իր կարծիքն է հայտնել Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի միջև կայանալիք առաջիկա մենամարտի վերաբերյալ։
Ամերիկացի մարտիկը լիովին վստահ է, որ Ծառուկյանն առանց լուրջ դժվարությունների կհաղթահարի բրազիլացու արգելքը սեպտեմբերի 20-ին կայանալիք UFC 331 մրցաշարում։
«Հեշտ աշխատանք Արմանի համար», — սոցցանցերի իր էջերում գրել է Կովինգտոնը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին կայացած UFC Fight Night 265 մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ էր տարել Դեն Հուկերի նկատմամբ։ Նրա ակտիվում այժմ կա 23 հաղթանակ և 3 պարտություն։
Ինչ վերաբերում է Մաուրիսիո Ռուֆիին, ապա նա իր վերջին մենամարտն անցկացրել է բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հունիսին, UFC Freedom 250 մրցաշարում։ Այդ գոտեմարտում բրազիլացին հենց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել Մայքլ Չենդլերին։ Ռուֆին իր պրոֆեսիոնալ կարիերայում գրանցել է 14 հաղթանակ և 2 պարտություն։




























































