Վերջին օրերին բազմաթիվ լուրեր են շրջանառվում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագայի վերաբերյալ։
Ինչպես սոցիալական ցանցերի իր էջերում գրել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացին մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը՝ նախօրեին կայացած դրական բանակցություններից հետո։
Նոր պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության ձեռքբերումը գտնվում է ավարտական փուլում։ Կողմերը քննարկում են երկարաժամկետ համաձայնագրի կնքման վերջին մանրամասները։
Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պնդում է, որպեսզի Վինիսիուսը շարունակի ելույթները թիմում։
Հավելենք, որ Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրի շրջանակում «Ռեալն» արտագնա խաղում կհյուրընկալվի «Էսպանյոլին»։

























































