Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է վճռորոշ բանակցությունների թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։ Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով մադրիդյան ակումբի իր աղբյուրին, կողմերի միջև հանդիպումը նշանակված է այսօր՝ օգոստոսի 5-ին։
Նշվում է, որ մադրիդյան ակումբը մտադիր չէ զիջումների գնալ և Վինիսիուսին վճարել նրա պահանջած գումարը, որը կազմում է տարեկան շուրջ 30 միլիոն եվրո։ Աշխարհի առաջնությունից հետո «սերուցքայինները» բրազիլացուն բարելավված պայմանագրի առաջարկ են արել, որով նրա աշխատավարձը կկազմի մոտ 22 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Այնուամենայնիվ, ֆինանսական ակնկալիքների միջև տարբերությունը շարունակում է մեծ մնալ։
Եթե կողմերին չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ապա «Ռեալը» կդիտարկի Վինիսիուսի վաճառքի հնարավորությունը։ Նման սցենարի դեպքում մադրիդցիները բրազիլացու տրանսֆերի դիմաց կպահանջեն մոտ 150 միլիոն եվրո։ Ներկայումս 26-ամյա հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։


























































