Իսպանական Fichajes հրատարակության տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» շարունակում է հետաքրքրվել Ճապոնիայի հավաքականի հարձակվող Այասե Ուեդայի ծառայություններով։
Ըստ աղբյուրի, մադրիդյան ակումբին գրավում է հատկապես ֆուտբոլիստի տրանսֆերային ոչ բարձր արժեքը։ «Ֆեյենորդը» Ուեդայի տրանսֆերի համար պահանջում է 35 միլիոն եվրո (այդ գումարն է նշված որպես կլաուսուլա պայմանագրում)։
Հաղորդվում է նաև Պրեմիեր լիգայի ակումբների հետաքրքրության մասին․ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ արդեն մեկ ամիս է ինչ աշխատում է «Էվերտոնը»։
«Բրայթոնը», որտեղից օրերս «Չելսի» տեղափոխվեց Դենի Ուելբեքը, ևս դուրս է եկել տրանսֆերային շուկա՝ նոր հարձակվող ձեռք բերելու համար և Այասեն ևս գտնվում է «ճայերի» դիտակետում։
Այասեն երկու գոլ է խփել այս տարի կայացած Աշխարհի առաջնությունում, նաև դարձել է Նիդերլանդների Էրեդիվիզիի 25/26 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն՝ 27 գոլով։
























































