Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը լրջորեն անցել է գործի։ Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, երիտասարդ բրազիլացին վճռականորեն է տրամադրված համոզելու թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, որ ինքը կարող է առանցքային խաղացող դառնալ, այլ ոչ թե պարզապես երրորդ ընտրությունը լինել «իննյակի» դիրքում։
Նախօրեին «արքայական» ակումբն ընկերական հանդիպում է անցկացրել իտալական «Ֆիորենտինայի» հետ, որն ավարտվել է մարտական՝ 2:2 հաշվով։ Խփված գոլերից մեկի հեղինակ է դարձել հենց Էնդրիկը՝ հաստատելով իր լավ մարզավիճակը։
Նշենք, որ 20-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարային հիմունքներով անցկացրել է ֆրանսիական «Լիոնում»։ Վերադարձից հետո բրազիլացին տրամադրված է ամրապնդել իր դիրքերը մադրիդյան թիմում և հիմնական կազմում հաստատվելու լուրջ հայտ ներկայացնել։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Էնդրիկի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 40 միլիոն եվրո։


























































