Այսօր՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27թթ․ մրցաշրջանի մեկնարկային տուրի շրջանակում «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ուժերն էր չափում երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ:
Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպումն անակնկալ ընդհատվել է:

Ինչպես հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, խաղի 39-րդ րոպեին մրցավարը ստիպված է եղել դադարեցնել այն՝ մարզադաշտում լուսավորության հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:
Նշենք, որ հանդիպման դադարեցման պահին «Արարատ-Արմենիան» արդեն վստահ առավելություն ուներ՝ հաղթելով 2:0 հաշվով:
Խաղի վերսկսման և հետագա ընթացքի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կհաղորդվի ավելի ուշ։

























































