Ինչպես հաղորդում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, Մադրիդի «Ռեալը» հետևում է «Վիլյառեալի» պաշտպան Ռենատու Վեյգայի մրցելույթներին։
22-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է մադրիդյան ակումբի հետաքրքրությունների ցուցակում՝ աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում ցուցադրած խաղից հետո։ Նրա տրանսֆերը «Ռեալ» կարող է կախված լինել նրանից, թե արդյոք մադրիդցիներին կհաջողվի վաճառել Ռաուլ Ասենսիոյին։
23-ամյա պորտուգալացու պայմանագրի ժամկետը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը Վեյգայի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 32 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 5 դեղին և 1 կարմիր քարտ։ Հեռացումը նա ստացել է Լամին Յամալի նկատմամբ թույլ տված կոպտագույն խախտման համար։ Այդ դրվագը գրանցվել էր Լա Լիգայի նախորդ մրցաշրջանի 17-րդ տուրի խաղում։
Հիշեցնենք, որ այս ամառ պորտուգալացիներից Բեռնարդու Սիլվան արդեն համալրել է մադրիդցիների շարքերը։
























































