Եգիպտոսցի փորձռու հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է սաուդյան «Ալ-Իթիհադ» տեղափոխվելուն։ Այս մասին հաղորդում է Goal պորտալը։
Աղբյուրի տեղեկություններով՝ եգիպտոսցու բանակցությունները թուրքական «Բեշիքթաշի» հետ մտել են փակուղի՝ ֆինանսական պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով։ Դրանից հետո «Ալ-Իթիհադը» բանակցությունների մեջ է մտել «Լիվերպուլի» նախկին հարձակվողի հետ և նրան առաջարկել տարեկան 25 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագիր։ Նշվում է, որ Սալահը համաձայնել է տեղափոխությանը, իսկ փաստաթղթերի ստորագրումը կկայանա առաջիկայում։
Հիշեցնենք, որ 34-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանի ավարտին հեռացել էր «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով։ Մերսիսայդցիների կազմում հանդես գալու ընթացքում Սալահը երկու անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի, Աշխարհի ակումբային առաջնության և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։




























































