«Լևանտեն» իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ հարձակվող Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ։
Ակումբը ընդգծում է, որ այս գործարքը թիմի երիտասարդական ակադեմիայի ֆուտբոլիստի ամենաթանկարժեք տրանսֆերն է «Լևանտեի» պատմության ընթացքում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 մլն եվրո։
Մադրիդյան գրանդը 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Գոնսալո Գարսիայի փոխարինող, ով մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն։
Անցյալ մրցաշրջանում հարձակվողը «Լևանտեի» կազմում Լա Լիգայում անցկացրած 25 խաղերում խփել է 11 գոլ, ճանաչվել է Լա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

























































