Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն պատրաստ է վարձավճարով տեղափոխվել այլ թիմ՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով։
18-ամյա ֆուտբոլիստը մոտ ապագայում դժվար թե կարողանա հավակնել «սերուցքայինների» հիմնական կազմում մշտական տեղի, ուստի ցանկանում է վարձավճարով հանդես գալ արգենտինական «Ռիվեր Փլեյթում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը, սակայն, ոգևորված չէ այս հեռանկարով, քանի որ նախընտրում է, որ արգենտինացին փորձ ձեռք բերի Եվրոպայում։
Հիշեցնենք, որ Մաստանտուոնոն իր կարիերայի մեկնարկում՝ մինչև Մադրիդ տեղափոխվելը, հանդես է եկել հենց «Ռիվեր Փլեյթում»։ Նախորդ ամառ «Ռեալը» խոստումնալից խաղացողի տրանսֆերի համար վճարել էր 45 միլիոն եվրո։

























































