Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը դեռևս չի երկարաձգել պայմանագրի ժամկետը ակումբի հետ, թեև «սերուցքայինների» հետ նրա գործող համաձայնագիրը նախատեսված է ևս մեկ մրցաշրջանի համար։
Հայտնի են դարձել բրազիլացու ֆինանսական պահանջները. նա ակնկալում է ստանալ տարեկան 30 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ (շաբաթական 577 հազար եվրո): Մինչդեռ «արքայական» ակումբը պատրաստ է բարձրացնել նրա վարձատրությունը ներկայիս տարեկան 15 միլիոն «մաքուր» եվրոյից միայն մինչև 20 միլիոն եվրո:
Նշվում է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, ինչի հետևանքով բանակցությունները մտել են փակուղի։
Հիշեցնենք, որ 26-ամյա հարձակվողը «Ռեալում» հանդես է գալիս արդեն ութ տարի։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 140 միլիոն եվրո։
























































