Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչե է ասել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն իրեն Աշխարհի գավաթում հաղթանակից հետո։
«Ես միշտ ասում եմ, որ անձնական զրույցները պետք է մնան անձնական, բայց այս դեպքում դրանց մասին խոսելն արժե, քանի որ դա վերաբերում է մեր ֆուտբոլիստների մակարդակին։
Ինֆանտինոյի հետ հանդիպել ենք Օլիմպիական խաղերում, որտեղ մենք նվաճեցինք արծաթե մեդալը։ Ֆուտբոլիստների վարքագիծը զարմանալի էր։ Նրանք կրեցին իրենց մեդալները, չհանեցին դրանք և վայելեցին փակման արարողությունը։ Երբ արարողությունն ավարտվեց, Ինֆանտինոն մոտեցավ ինձ և ասաց. «Պարոն, ձեր ֆուտբոլիստները օրինակելի են»։
Այդ ֆուտբոլիստներից շատերը մասնակցեցին Աշխարհի առաջնության եզրափակչին։ Նա ինձ հիշեցրեց հետևյալը. «Այն, ինչ ես ասացի Օլիմպիական խաղերում, այսօր էլ արդիական է։ Թիմային ոգու, ընկերասիրության, առատաձեռնության, նվիրվածության և ֆուտբոլային մեծության ինչպիսի օրինակ»։
Դա հպարտանալու է։ Հպարտության մեծ աղբյուր», — դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։


























































