Բրիտանացի դերասան Թոմ Հոլանդը ընտրություն է կատարել Օսկարի և «Տոտենհեմի» Պրեմիեր լիգայի տիտղոսի միջև։
— Հաջորդ տարվա մրցանակաբաշխությունների վերաբերյալ, որը կընտրեիք՝ Օսկարի, թե՞ մեր Պրեմիեր լիգայի տիտղոսի նվաճումը։
— Դուք «Տոտենհեմի» երկրպագու՞ եք։ Ես կասեի, որ նախընտրում եմ հաղթել Պրեմիեր լիգան։ Դա զարմանալի կլիներ։ Ես կարող էի այդ ուրախությունը կիսել եղբորս, ընկերներիս հետ։
Եթե դուք բավականաչափ բախտավոր լինեք Օսկար շահելու, այդ ուրախությունը կկիսեք այն մարդկանց հետ, որոնց հետ աշխատել եք ֆիլմի վրա։ Իհարկե, դա ինձ համար պատիվ կլինի, և ես չեմ ուզում նվազեցնել այդ նվաճման նշանակությունը, բայց կարծում եմ, որ «Տոտենհեմի» կողմից Պրեմիեր լիգայում հաղթանակը ավելի մեծ հրաշք է», — մեջբերում է Հոլանդին ։
























































