«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վերադարձել է թիմի մարզումների կենտրոն՝ ակումբի տրանսֆերային քաղաքականությունը քննադատելուց հետո, ըստ Daily Mail-ի։
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո Մարտինեսը քննադատել էր ակումբի ղեկավարությանը․
«Շատ վատ է, շատ վատ։ Ես պետք է զսպեմ ինձ, բայց սա մեր ակումբի վիճակի ցուցանիշ է։ Մենք անցյալ մրցաշրջանը շատ լավ ավարտեցինք, բայց մենք պետք է ուժեղացնենք մեր կազմը, քանի որ մեր մրցակիցները նույնպես ֆուտբոլիստներ են ձեռք բերում։ «Ատլետիկոն» ունի ֆանտաստիկ թիմ. նրանք արժանի էին հաղթանակի։ Այո, ես անպայման սպասում եմ, որ ակումբն ավելի շատ ներդրումներ կանի կազմում։ Ես ավելին եմ սպասում մեր տեխնիկական տնօրենից։ Մենք պետք է ավելի լավ խաղանք խաղադաշտում, բայց կարևոր է նաև ունենալ համապատասխան որակի թիմ։ Մարզչին քննադատում են, բայց գուցե խնդիրն այն է, որ նրան բավարար աջակցություն չի ցուցաբերվել։ Նա անում է ամեն ինչ, ինչ կարող է։ Դուք չեք կարող անընդհատ մարզիչներ փոխել», — ավելի վաղ ասել էր արգենտինացին, ում խոսքերն է մեջբերում BBC-ն։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին իր դիրքորոշումը պետք է բացատրի հինգշաբթի երեկոյան (հոկտեմբերի 15-ին)։ Ընդգծվում է, որ նրա թիմակիցներից մի քանիսը կիսում են նրա դիրքորոշումը։
«Կարմիրնները» չեն բացառում 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը՝ հաշվի առնելով նրա վնասվածքների պատմությունը և համապատասխան առաջարկի առկայությունը։ «Մանչեսթեր Յունայթեդը» նաև որպես Մարտինեսին փոխարինող դիտարկում է «Էվերթոնի» պաշտպան Ջերարդ Բրանտվեյթին։


























































