Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կորոշի թիմի մի շարք ֆուտբոլիստների հետագա ճակատագիրը։ Marca պարբերականի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը չի շտապում խաղացողներին հանել տրանսֆերային շուկա և մտադիր է նրանցից ոմանց իրենց դրսևորելու հնարավորություն տալ։
Ըստ աղբյուրի՝ այս ցանկում ընդգրկվել են հարձակվողներ Էնդրիկն ու Գոնսալո Գարսիան, ինչպես նաև աջ վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն։ Մոուրինյուն ծրագրում է անձամբ գնահատել նրանց խաղային որակները, որպեսզի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վերաբերյալ կայացնի վերջնական և հիմնավորված որոշում։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել էր Ժոզե Մոուրինյուին՝ որպես թիմի նոր գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ նա արդեն գլխավորել է մադրիդյան թիմը 2010-2013 թվականներին։ Այդ ժամանակահատվածում «արքայական» ակումբը նվաճել է երեք տիտղոս՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր։ Նախքան Մադրիդ վերադառնալը Մոուրինյուն 2025-ից 2026 թվականներին գլխավորում էր Լիսաբոնի «Բենֆիկան»։


























































