Աշխարհի 12-րդ ռակետ 21-ամյա չեխ Լինդա Նոսկովան հասել է 2026 թվականի Ուիմբլդոնի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում նա 6-4, 6-4 հաշվով հաղթել է ուկրաինացի Մարթա Կոստյուկին (13-րդ ռակետ)։
Մրցախաղը տևել է 1 ժամ 21 րոպե։
Նոսկովան 2026 թվականի Ուիմբլդոնի տիտղոսի համար կմրցի իր հայրենակից Կարոլինա Մուխովայի հետ, որը WTA-ի իններորդ համարն է։
2009 թվականից ի վեր սա կլինի կանանց մրցաշարի առաջին եզրափակիչը, որում կհանդիպեն նույն երկրի ներկայացուցիչները։ 17 տարի առաջ Սերենա Ուիլյամսը հաղթել էր իր քրոջը՝ Վինուսին։




























































