Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի տեղափոխության մասին։ Նիդերլանդցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «սերուցքայինները» 30-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց կվճարեն 20 միլիոն եվրո։
Դումֆրիսն «Ինտերի» գույները պաշտպանում էր 2021 թվականի ամառվանից։ Այդ ընթացքում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 207 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 28 արդյունավետ փոխանցման հեղինակ։
«Ներաձուրիի» կազմում Դումֆրիսը երկու անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն և երեք անգամ նվաճել երկրի գավաթը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։


























































