«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարագերը վերլուծել է «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարը՝ առանձնացնելով Աշխարհի առաջնության վճռորոշ դերը։
Ըստ նրա՝ անհատական ցուցանիշներով Հարի Քեյնն անմրցելի է վերջին մեկ տարվա կտրվածքով, սակայն Մունդիալի գործոնը կփոխի խաղաքարտերը։
Անգլիայի հավաքականի հաջողությանը փորձագետը չի հավատում, ուստի գլխավոր մրցանակը բաժին կհասնի աշխարհի չեմպիոնին։
«Արգենտինայի հաղթանակի դեպքում դափնեկիրը կդառնա Մեսսին։ Եթե Ֆրանսիան նվաճի տիտղոսը, առաջ կմղվեն նրանց առաջատարները։ Մայքլ Օլիսեն լրջագույն հավակնորդ է։ Մբապեի՝ ակումբային մակարդակում ոչ այնքան տպավորիչ մրցաշրջանը կմոռացվի, եթե նա փայլի Աշխարհի առաջնությունում։
ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը թիմային աշխատանքի արդյունք էր, թեև Դեմբելեն նույնպես ֆանտաստիկ տարի անցկացրեց»,- շեշտել է Կարագերը՝ հավելելով, որ Քեյնն իր արդյունավետությամբ շարունակում է մնալ ֆրանսիացի աստղերի և Մեսսիի մակարդակին։
























































