Աշխարհի առաջնությունում շարունակվում է համառ պայքարը. արդեն ձևավորվել են մրցաշարի 1/8 եզրափակիչի ութ զույգերից չորսը։
Անգլիայի ազգային հավաքականը, Հարի Քեյնի դուբլի շնորհիվ, 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Կոնգոյի ԴՀ-ի նկատմամբ և դուրս եկել մունդիալի 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Մեքսիկայի ընտրանու հետ։
Այսպիսով, պարզ են դարձել 1/8 եզրափակիչի հետևյալ 4 զույգերը (խաղերի ժամերը նշված են Երևանի ժամանակով).
- Կանադա – Մարոկկո (հուլիսի 4, 21:00)
- Ֆրանսիա – Պարագվայ (հուլիսի 5, 01:00)
- Բրազիլիա – Նորվեգիա (հուլիսի 6, 00:00)
- Մեքսիկա – Անգլիա (հուլիսի 6, 04:00)
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։
























































