Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձավ 21-րդ դարի երրորդ ֆուտբոլիստը, որը խփեց հինգ կամ ավելի գոլ իր առաջին երեք Աշխարհի առաջնության խաղերում։
Ֆուտբոլիստը գոլ խփեց Կոտ դ’Իվուարի (2-1) դեմ 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16-րդ փուլի խաղում։
Հալանդը նախկինում երկու գոլ էր խփել մրցաշարի առաջին տուրում՝ Իրաքի (4-1) դեմ, և երկու գոլ էր խփել նաև Սենեգալի (3-2) դեմ երկրորդ տուրում։ Նա բաց թողեց խմբային փուլի վերջին խաղը Ֆրանսիայի (1-4) դեմ։
Հալանդից առաջ միայն անգլիացի Հարի Քեյնը և գերմանացի Միրոսլավ Կլոզեն էին խփել հինգ կամ ավելի գոլ իրենց առաջին երեք Աշխարհի առաջնության խաղերում 21-րդ դարում։
























































