Մադրիդի «Ռեալը» բարելավել է թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորի նոր պայմանագրի առաջարկը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բրազիլացու տարեկան աշխատավարձը 20 միլիոն եվրոյից հասցնել 25 միլիոնի։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինները» ձգտում են օր առաջ երկարաժամկետ համաձայնագիր կնքել ֆուտբոլիստի հետ:
Վինիսիուսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականից։
Մադրիդյան թիմի կազմում նա երկու անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երեք անգամ՝ Լա Լիգայի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը, ևս երկու անգամ էլ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում վինգերը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» 86 միավորով զբաղեցրել է Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Իսկ Չեմպիոնների լիգայում «Արքայական ակումբը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ համառ պայքարում զիջեց Մյունխենի «Բավարիային» (1:2, 3:4):




























































