Աշխարհի 2026 թվականի առաջնության H խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնք պատմական ելք ունեցան։
Առաջատարների դիմակայությունում Իսպանիայի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տարավ Ուրուգվայի նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 42-րդ րոպեին հեղինակեց Ալեքս Բաենան։ Խաղավերջում կրքերը բորբոքվեցին, և 90+5-րդ րոպեին ուրուգվայցիների կազմում կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Ագուստին Կանոբիոն:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Կաբո Վերդեի և Սաուդյան Արաբիայի հավաքականները հաղթողին չպարզեցին. գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այս արդյունքներից հետո հայտնի դարձավ խմբի վերջնական դասավորությունը։ Իսպանիան 7 միավորով վստահորեն գրավեց առաջին տեղը H խմբում։ Կաբո Վերդեն վաստակեց 3 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի ուղեգիր։
Ուրուգվայը 2 միավորով H խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, ուստի դեռ պարզ չէ՝ նրանք կանցնեն փլեյ-օֆֆ փուլ որպես լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ութ թիմերից մեկը, թե ոչ։ Սաուդյան Արաբիան նույնպես 2 միավորով զբաղեցրեց վերջին՝ 4-րդ հորիզոնականը և ավարտեց իր ելույթները մունդիալում։
ԱԱ-2026-ի H խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































