Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հեռանալու մասին։ Իսպանական գրանդը և 29-ամյա ֆուտբոլիստը դադարեցրել են համագործակցությունը փոխադարձ համաձայնությամբ։
Հիշեցնենք, որ Սեբալյոսն «արքայական» ակումբի գույները պաշտպանում էր 2017 թվականից, թեև 2019-2021 թվականներին վարձավճարով հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում»։ Մադրիդյան թիմի կազմում իսպանացին անցկացրել է 215 պաշտոնական հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 7 գոլ և 16 արդյունավետ փոխանցում։
«Ռեալը» շնորհակալություն է հայտնել Սեբալյոսին ակումբում ունեցած ելույթների համար և հաջողություններ մաղթել նրան ու նրա հարազատներին ապագայում։
Այժմ Սեբալյոսն ազատ գործակալի կարգավիճակում կարող է նոր ակումբ ընտրել իր համար։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ կիսապաշտպանը հնարավոր է վերադառնա հարազատ «Բետիս»։

























































