Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի մեջ սեփական ֆուտբոլիստներին ներառելու տարբերակը։ Ինչպես հաղորդում է իսպանական Defensa Central-ը, նպատակը արգենտինացու տրանսֆերային արժեքը, որը գնահատվում է 120 մլն եվրո, հնարավորինս նվազեցնելն է։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ որպես գործարքի մաս, «սերուցքայինները» կարող են լոնդոնյան ակումբին առաջարկել պաշտպան Ալվարո Կարերասին և կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։
Հատկանշական է, որ «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է հավանություն տալ հատկապես Կարերասի տեղափոխությանը, քանի որ իսպանացի մասնագետը ցանկանում էր իրականացնել այս ֆուտբոլիստի տրանսֆերը դեռ այն ժամանակ, երբ ինքն էր գլխավորում «Ռեալը»։
Պարբերականն ընդգծում է, որ «արքայական» ակումբը մտադիր չէ առանց երկարատև բանակցությունների 120 միլիոն եվրո վճարել Աշխարհի չեմպիոնի համար։ «Ռեալի» ղեկավարությունը կանի ամեն ինչ՝ Էնցո Ֆերնանդեսի գինը ֆուտբոլիստների փոխանակման միջոցով առավելագույնս նվազեցնելու համար։


























































