Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես արդեն հաղորդվել էր ավելի վաղ, արգենտինացի ֆուտբոլիստը պնդում է «արքայական» ակումբ տեղափոխվելու իր ցանկությունը:
««Սերուցքայինները» նախատեսում են մոտ ժամանակներս բանակցություններ վարել կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ, իսկ իսպանական գրանդի ղեկավարությունը հույս ունի, որ լոնդոնյան ակումբը կնվազեցնի պահանջվող գումարի չափը,- հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը:
Ըստ առկա տվյալների՝ «ազնվականները» Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը գնահատում են մոտ 140 միլիոն եվրո։ Ավարտված մրցաշրջանում 25-ամյա խաղացողը լոնդոնյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 54 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 15 գոլ և 7 գոլային փոխանցում:

























































