UFC-ի կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) գործող չեմպիոն, 34-ամյա Իսլամ Մախաչևը շնորհավորել է ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ «UFC White House — Freedom 250» մրցաշարում Իլիա Թոփուրիայի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Մախաչևն ընդգծել է, որ ամերիկացի մարզիկն այս չեմպիոնական գոտուն արժանի էր բոլորից շատ։
«Նա, ով բարձրացնում է իրեն, կնվաստացվի։ Այս խաղում մակարդակներ կան։ Շնորհավորում եմ, Ջասթին, դու այս գոտուն արժանի էիր ավելին, քան որևէ մեկը»,- X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Մախաչևը։
Ներկա պահին Մախաչևը UFC-ում ընթանում է 16 անընդմեջ հաղթանակների շարքով։ Նրա ընդհանուր ակտիվում կա 28 հաղթանակ և ընդամենը 1 պարտություն։ Ռուսաստանցին իր վերջին մենամարտում, որը կայացել էր Նյու Յորքում անցկացված UFC 322 մրցաշարում, մրցել էր ավստրալացի Ջեք Դելա Մադալենայի հետ։ Այդ դիմակայությունն ավարտվել էր Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։
























































