Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Պեպեն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ինքը կարող է միանալ արքայական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մարզչական շտաբին։
«Այդ ամենն ընդամենը խոսակցություններ են։ Ես չեմ զրուցել Մոուրինյուի հետ: Սակայն երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել ապագայում:
Ամենակարևորն այն է, որ ակումբը համախմբված լինի: Սա վճռորոշ պահ է լինելու ակումբի, երկրպագուների և ֆուտբոլիստների միջև միասնությունն ամրապնդելու համար: Մոուրինյոն առանցքային դեմք է, որը կարող է համոզել բոլորին խոսել նույն լեզվով և կօգնի Մադրիդին վերադարձնել նախկին փառքը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին «սերուցքայինները» մինչև 2029 թվականի հունիսի վերջը նախատեսված պայմանագիր են կնքել 63-ամյա պորտուգալացի մասնագետի հետ։























































