Արգենտինացի նախկին անվանի հարձակվող Կառլոս Տևեսը պատմել է, որ ժամանակին արդեն ձեռքի տակ ուներ Մադրիդի «Ռեալի» հետ կնքված պայմանագիր, սակայն վերջին պահին հրաժարվել է այդ տեղափոխությունից։
Խոսքը հեռավոր 2009 թվականի մասին է. այս մասին Տևեսը մանրամասնել է ESPN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես արդեն ձեռքիս տակ ունեի նրանց հետ կնքված պայմանագիրը։ Մնում էր միայն նոտարի մոտ որոշ ձևականություններ հարթել։ Բայց հանկարծ նրանք պաշտոնանկ արեցին Կալդերոնին, և ես փոխեցի որոշումս։ Ինձ համար ամեն ինչ փոխվեց»,- հայտարարել է արգենտինացի նախկին ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինական «Տալյերեսից»հեռացվելուց հետո Տևեսը մնացել է առանց ակումբի։

























































