Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր է այս ամռանն էականորեն ուժեղացնել «սերուցքայինների» հարձակման գիծը։
Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, պորտուգալացի մասնագետն արդեն զրուցել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Հանդիպման ընթացքում Մոուրինյուն ակումբի ղեկավարին խնդրել է պայմանագիր ստորագրել նոր եզրային հարձակվողի հետ։ Պորտուգալացու ընտրությունը կանգ է առել ֆրանսիական «Մարսելում» հանդես եկող Մեյսոն Գրինվուդի վրա։
Հիշեցնենք, որ Մեյսոն Գրինվուդը «Մարսել» է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականին՝ 26 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Ավարտված 2025/26 մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ֆրանսիական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































