Պորտուգալացի անվանի մասնագետ Ժոզե Մոուրինյուն արդեն ժամանել է Իսպանիայի մայրաքաղաք՝ որպես Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ պաշտոնապես ներկայացվելու համար։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական» ակումբն այժմ ակտիվորեն նախապատրաստվում է պորտուգալացի մարզչի շնորհանդեսին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Մոուրինյուն «Ռեալի» հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Այս տեղափոխությունն իրականացնելու համար մադրիդյան ակումբն ակտիվացրել է մարզչի հրաժարագնի կետը և Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել 15 միլիոն եվրո փոխհատուցում։
Իսպանական COPE պարբերականի տեղեկություններով՝ Մոուրինյուի պաշտոնական շնորհանդեսը որպես գլխավոր մարզիչ տեղի կունենա ոչ շուտ, քան հինգշաբթի օրը։ Թեև սկզբնապես միջոցառումը ծրագրված էր անցկացնել չորեքշաբթի, ժամկետները փոփոխվել են՝ կախված կազմակերպչական հարցերից և կողմերի աշխատանքային գրաֆիկից։
Հատկանշական է ևս մեկ փաստ․ մարզչի շնորհանդեսը չի անցկացվի ակումբի տնային մարզադաշտում՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Միջոցառման անցկացման հստակ վայրի մասին լրացուցիչ կհաղորդվի։
























































