Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Իսպանիայի ընտրանին մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը՝ 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Պերուի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը շատ արագ՝ արդեն 2-րդ րոպեին, բացեց Միկել Օյարսաբալը։ 32-րդ րոպեին Պեդրին կրկնապատկեց իսպանացիների առավելությունը, իսկ 53-րդ րոպեին պերուացիների դարպասապահ Պեդրո Գալեսեն դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-0։ Պերուի հավաքականին հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. 66-րդ րոպեին աչքի ընկավ Ժաիրո Վելեսը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի H խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Կաբո Վերդեն, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ




























































