Հայտնի են դարձել Մադրիդի «Ատլետիկոյի» ծրագրերն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, մադրիդյան ակումբը նպատակադրվել է պայմանագիր կնքել միանգամից յոթ նոր խաղացողի հետ։ Սիմեոնեի գլխավորած թիմը նախատեսում է ուժեղացնել հետևյալ դիրքերը՝
- կենտրոնական պաշտպան,
- ձախ պաշտպան,
- կիսապաշտպան,
- աջ վինգեր,
- ձախ վինգեր,
- հարձակվող,
- ստեղծագործական ոճի ֆուտբոլիստ՝ որպես Անտուան Գրիզմանի փոխարինող։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» հավանական թեկնածուների կարճ ցուցակում (շորթ-լիստում) արդեն իսկ տեղ են գտել Մարկ Կուկուրելյան (Լոնդոնի «Չելսի»), Բեռնարդու Սիլվան (ազատ գործակալ) և այլ ֆուտբոլիստներ։



























































