Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է այն հարցին, թե ներկայումս որ մասնագետներին է համարում աշխարհի լավագույն մարզիչները։
«Լավագույն երեք մարզիչնե՞րն այս պահին։ Դժվար է ընտրել երեքին՝ Անչելոտի, Գվարդիոլա, Էմերի, Իրաոլա, Ֆլիկ… Չեմ ցանկանում որևէ մեկին մոռանալ։ Պեպն անհավանական աշխատանք է կատարել։ Նա անկասկած աշխարհի լավագույն մարզիչն է այս պահին՝ շնորհիվ ինքն իրեն վերափոխելու և հաղթելու ունակության։ Այո՛, նա ունի թիմ՝ լավագույն խաղացողներով, բայց նա դեռ պետք է հաղթի, և դա հեշտ չէ։
Բայց Գվարդիոլան հաղթում է։ Նա դա արեց կրկին ու կրկին, ապա նորից սկսեց։ Ես նրան մաղթում եմ կյանքում ամենայն բարիք։ Չեմ կարծում, որ նա երկար ժամանակ խաղադաշտից դուրս կմնա։ Վստահ եմ՝ մի քանի տարի կանցնի, մինչև Գվարդիոլան վերադառնա, քանի որ նա հենց ֆուտբոլն է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից», որը գլխավորում էր 2016 թվականից։ Այդ ժամանակահատվածում նրա ղեկավարությամբ «քաղաքայինները» նվաճել են 20 տիտղոս։



























































