Հաջորդ մրցաշրջանից Մադրիդի «Ռեալը» կարող է փոխել թիմի ավագի ընտրության ավանդական կարգը։ Ինչպես հայտնի է, մադրիդյան ակումբում պատմականորեն ավագի թևկապը միշտ վստահվել է այն ֆուտբոլիստին, որն ամենաերկարն է հանդես եկել թիմի կազմում։
Սակայն, լրագրող Միգել Սերանոյի տեղեկություններով, այժմ ակումբը դիտարկում է ձևաչափի փոփոխություն։ Հնարավոր է, որ ղեկավարությունն անմիջապես նշանակի ավագին, կամ ընտրությունը կատարվի ֆուտբոլիստների միջև քվեարկություն անցկացնելու միջոցով։
Նշենք, որ ներկայումս Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 77 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Այսօր՝ մայիսի 10-ին, մադրիդյան ակումբը Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Եթե այս հանդիպումում մադրիդցիները չհաղթեն, ապա «կապտանռնագույնները» ժամկետից շուտ կհռչակվեն Իսպանիայի չեմպիոն։
























































