Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հիշողության կորուստ է ունեցել թիմակից Օրելիեն Չուամենիի հարվածից հետո։
Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, միջադեպը տեղի է ունեցել մադրիդյան թիմի հանդերձարանում. ֆրանսիացի ֆուտբոլիստի հարվածից հետո ուրուգվայցին վայր է ընկել ու գլխով հարվածել սեղանին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վալվերդեն հիշողությունը լիովին չի կորցրել, սակայն մոռացել է որոշ դրվագներ։ Վնասվածքի լրջությունը պարզելու և բարդությունները բացառելու նպատակով ֆուտբոլիստը համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) է անցել։
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ շրջանառվող լուրերի՝ Վալվերդեի և Չուամենիի միջև լեզվակռիվն սկսվել էր դեռ նախորդ օրվա մարզման ժամանակ։ Այսօր՝ մայիսի 7-ին, խաղացողների միջև կոնֆլիկտը շարունակվել է և հանդերձարանում վերածվել իսկական ծեծկռտուքի։


























































