Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը (0-1, երկու խաղերի արդյունքում՝ 1-2):
«Եթե մենք դուրս ենք մնացել մրցաշարից, ապա միայն այն պատճառով, որ մրցակիցն արժանի էր հաջորդ փուլ անցնելուն. նրանք առաջին խաղակեսում իրացրին իրենց գլխավոր հնարավորությունն ու արժանիորեն հասան դրան։ Ես հանգիստ եմ և հոգեկան անդորր եմ զգում։
Ստեղծված իրավիճակներում մենք բավականաչափ սառնասիրտ չգտնվեցինք։ Երկրորդ խաղակեսում բարելավեցինք մեր խաղը։ Կային պահեր, որոնք կարող էին մեր օգտին ավարտվել, բայց դա տեղի չունեցավ։ Մենք խաղադաշտում ներդրեցինք մեր ողջ ուժերը և հիմա պետք է համակերպվենք ստեղծված իրավիճակի հետ։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներին ու ֆուտբոլիստներին. ես հպարտ եմ նրանով, թե որտեղ ենք մենք հիմա։ Ես ասել էի, որ ցանկանում ենք պայքարել, և մենք արեցինք դա։ Ցավոք, մենք ոչինչ չհաղթեցինք, բայց հասանք մի հանգրվանի, որին հասնելը չափազանց բարդ է։
Ինչ վերաբերում է մրցավարի որոշումներին… Ես չեմ խորանա դրա մեջ։ Բոլորս գիտենք, որ այնտեղ կանոնների խախտում կար։ Բոլորս կարծում էինք, որ մրցավարը ճիշտ որոշում է կայացրել։ Ես չեմ միջամտի այդ հարցին, քանի որ չեմ ցանկանում արդարանալ», — Սիմեոնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ «Արսենալը» 20 տարվա դադարից հետո դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ ականջավոր գավաթը կխաղարկի «Բավարիա» — ՊՍԺ զույգի հաղթողի հետ։

























































