Ընթանում է Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 11-րդ տուրի «Նոա» — «Երևան» հանդիպման առաջին խաղակեսը: Տանտերերը 11-րդ րոպեին հաղթում են 2-0 հաշվով:
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Վլադիմիր Ազարովը:
11-րդ րոպեին սեփական տուգանայինում կոպիտ սխալ թույլ տվեց Արգիշտի Պետրոսյանը՝ գնդակը փոխանցելով հարվածային նպաստավոր դիրքում գտնվող Վլադիմիր Ազարովին, որն էլ սառնասրտորեն դուբլ ձևակերպեց: