Ֆրանսիական «Լիոնում» վարձավճարով հանդես եկող Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը մեկնաբանել է իր ապագան և հաջորդ մրցաշրջանում ֆրանսիական ակումբում մնալու հնարավորությունը:
«Ես իսկապես չգիտեմ։ Եթե ստիպված լինեմ վերադառնալ «Ռեալ», մեծ սիրով կանեմ դա։ Իսկ եթե կարիերաս այլ ակումբում շարունակելու տարբերակ լինի, ուրեմն այդպես էլ կլինի։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի «Լիոնին» դուրս բերել Չեմպիոնների լիգա. սա այն մակարդակն է, որին ակումբը լիովին համապատասխանում է»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Canal Plus Foot-ը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը «Լիոնի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ Էնդրիկի վարձակալության պայմանագրի ժամկետը ֆրանսիական թիմի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին:



























































