Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ֆրայբուրգին» և խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակ տոնեց։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Մաքսիմիլիան Բայերը (8-րդ րոպե), Սերհու Գիրասին (14′), Ռամի Բենսեբաինին (31′) և Ֆաբիո Սիլվան (87′):
Այս խաղից հետո դորտմունդյան թիմը վաստակեց 67 միավոր և Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Ֆրայբուրգը» 43 միավորով 8-րդն է։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ



























































