Այս րոպեներին Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընթանում է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակչի «Ատլետիկո» — «Բարսելոնա» պատասխան հանդիպումը: Խաղը սպասարկում է ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենի գլխավորած անձնակազմը։ Այս պահի դրությամբ հաշիվը 2:1 է՝ հօգուտ կատալոնացիների:
Հանդիպման 55-րդ րոպեին Ֆերան Տոռեսը խփել է «բլաուգրանայի» երրորդ գնդակը, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով դարպասի գրավումը չեղարկվել է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Ավելի վաղ՝ հանդիպման 4-րդ րոպեին, Լամին Յամալը բացել էր խաղի հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին, իսկ 24-րդ րոպեին Ֆերան Տոռեսը կրկնապատկել էր «կապտանռնագույնների» առավելությունը։ 31-րդ րոպեին «Ատլետիկոյի» կազմում հաշվի տարբերությունը կրճատել է Ադեմոլա Լուքմանը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։
Մրցաշարի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» երկու խաղերի արդյունքում առավելության էր հասել անգլիական «Նյուքասլի» նկատմամբ (8:3), իսկ «Ատլետիկոն» պայքարից դուրս էր թողել մեկ այլ անգլիական ակումբի՝ «Տոտենհեմին» (7:5)։























































