«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ խնդրանքով դիմել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին։
«Ինձ հիանալի եմ զգում, անհամբերությամբ եմ սպասում հանդիպմանը, մոտիվացված եմ և հուսով եմ, որ կկարողանամ ազդել խաղի վրա։ Տեսնենք, արդյոք Սիմեոնեն ինձ լավություն կանի՞ և կթողնի՞ մենկը մեկի դեմ որևէ խաղացողի դեմ. հուսով եմ՝ այո։
Ես իսկապես սպասում եմ դրան։ Միշտ ասել եմ, որ մրցաշրջանի սկզբում իմ խաղամակարդակը շատ էր քննադատվում պուբալգիայի (աճուկային շրջանի ցավեր) պատճառով, և ինձ դուր է գալիս, որ հիմա նման պահեր են գալիս, քանի որ հենց այդ ժամանակ են ի հայտ գալիս իսկական խաղացողները: Շատ եմ սպասում այս հանդիպմանը», — Յամալի խոսքերն է մեջբերում Barca Blaugranes-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 2-0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 14-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

























































