Իսպանական Marca-ն կազմել է ֆուտբոլային ակումբների տարբերանշանների ցուցակ, որոնք կմասնակցեն լավագույն տարբերանշանի ընտրության քվեարկությանը:
Ընդհանուր առմամբ, 50 տարբերանշան է հավակնում հաղթանակին, որոնց թվում ՝ «Ռեալի», «Բարսելոնայի», «Այաքսի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի», «Դորտմունդ Բորուսիայի», իտալական «Ռոմայի» և «Միլանի» տարբերանշանները:
Հավակնորդների ցուցակում Արևելյան Եվրոպայի թիմերից ընդգրկվել են Մոսկվայի ԲԿՄԱ-ի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» տարբերանշանները:

Ավելի վաղ Marca-ն կազմել էր ֆուտբոլի պատմության մեջ գլխավոր «անհաջողակների» վարկանիշը։