Մադրիդի «Ատլետիկոյի» եզրային հարձակվող Ադեմոլա Լուքմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (2։0)։
«Լավ արդյունք է, թիմի կողմից լավ խաղ էր։ Հատկանշական է հատկապես այն, որ «Կամպ Նոուում» գոլ բաց չթողեցինք։ Դա ցույց է տալիս, թե ինչպիսի աշխատանք է կատարել յուրաքանչյուր ոք թիմում և որքան համախմբված ենք մենք բոլորս։ Հեռացումից հետո խփված գոլը… Կարծում եմ՝ դա առանցքային պահ էր։ Խուլիան Ալվարեսի փայլուն տուգանային հարվածն օգնեց։
Պատասխան խաղում «Ատլետիկոյին» լուրջ փորձություն է սպասվում շատ կարևոր հանդիպումում. մենք դա գիտակցում ենք։ Իհարկե, պետք է մոտենալ սառը դատողությամբ։ Մենք կնախապատրաստվենք յուրաքանչյուր հաջորդ խաղի՝ ըստ հերթականության»,- Լուքմանի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 14-ին, Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։



























































