Լիսաբոնի «Բենֆիկայի» նորվեգացի եզրային հարձակվող Անդրեաս Շելդերուպը հնարավոր է կարիերան շարունակի իսպանական Լա lիգայում։ Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, 21-ամյա սկանդինավցու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» տաղանդավոր վինգերին դիտարկում են որպես հարձակման ձախ եզրի ուժեղացում։ Նշվում է, որ պորտուգալական ակումբը դեմ չէ վաճառել Շելդերուպի տրանսֆերային իրավունքները, եթե նրա դիմաց ստանա շուրջ 20 միլիոն եվրո փոխհատուցում։
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում նորվեգացի ֆուտբոլիստն արդեն հասցրել է մասնակցել 21 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































